ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ» ԳԱԶԱՄՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը հայտնել է, որ Ռուսաստանն առաջարկել է Թուրքիային համագործակցել «Հարավային հոսք» գազամուղի կառուցման ծրագրի շրջանակներում: Փոխվարչապետը նաև նշել է, որ ռուսական կողմը այս ծրագրի շրջանակներում իր գործընկերներին առաջարկում է արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն: Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» ծրագիրը նախատեսում է Սև ծովի հատակով նոր գազամուղի կառուցում, որը հնարավորություն կտա Ռուսաստանին գազ մատակարարել Եվրոպական երկրներին: