08/06/2010 15:14
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՇՈՒՐՋ 4 ԱՆԳԱՄ
Ռուսաստանը և Թուրքիան մտադիր են առաջիկա 5 տարիների ընթացքում ընդլայնել այս երկու երկրների միջև փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները շուրջ 4 անգամ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ամփոփելով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ կայացած երկկողմ հանդիպման արդյունքները:
Թուրքիայի վարչապետի խոսքերով` Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը հինգ տարի անց կգերազանցի տարեկան 100 մլրդ դոլարը:
Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանվորված, Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը զգալի կրճատվել էր` կազմելով 23 մլրդ դոլար:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
