
ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 0,8%-ՈՎ
Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության տվյալների համաձայն մեկ շաբաթվա ընթացքում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը Ռուսաստանում կրճատվել է 0,8%-ով և կազմել 2,02 մլն մարդ:
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն աշխատանքի շուկայում լարվածությունը թուլացնելու նպատակով Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է 2010 թվականին բյուջեից տրամադրել շուրջ 35 մլրդ ռուբլի:
Նշենք, որ 2009 թվականի ընթացքում աշխատանքի շուկայի կարգավորմանն ուղղվել է շուրջ 43,7 մլրդ ռուբլի: