
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 0.4%-ՈՎ
Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության տարածած հաղորդագրության համաձայն զբաղվածության ծառայության կենտրոններում գրանցված գործազուրկ քաղաքացիների ընդհանուր թվաքանակը այս տարվա սեպտեմբերի 16-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կրճատվել է շուրջ 0.4%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի սպետեմբերի 23-ի դրությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թվաքանակը կազմել է 2 մլն 77.6 հազար մարդ: