
ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՔՆԵՐԸ
Ռուսական որոշ բանկեր այսօր հայտարարել են հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների կրճատման մասին, մասնավորապես «Գազպրոմբանկ»-ը նախատեսում է կրճատել հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները 0,5-1% սահմաններում` կախված վարկի ժամկետից և արժույթից: Բանկի ղեկավարությունը հայտարարել է, որ տոկոսադրույքի կրճատումներ նախատեսվում են բոլոր հիփոթեքային վարկավորման ծրագրերի շրջանակներում: Ռուսական Խնայբանկը (Сбербанк), «Դելտա կրեդիտ» և BNP Paribas բանկերը նույնպես մտադիր են կրճատել հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները մինչև նվազագույն 13,5% տարեկան: Նշենք, որ ներկա դրությամբ հիփոթեքային վարկերի տարեկան նվազագույն տոկոսադրուքը ռուբլով վարկերի համար սահմանված է 17%, իսկ դոլարով վարկերի համար այն կազմում է 13%: