
ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՐԱԾ ՎՆԱՍՆ ԱՃԵԼ Է 27%-ՈՎ
Ռուսաստանի Կենտրոնական Բանկը հրապարակել է բանկային ոլորտի վերահսկողության արդյունքները, որոնց համաձայն այս տարվա մայիս ամսվա ընթացքում բանկերի կրած համախառն վնասն աճել է 27,3%-ով և կազմել 81,226 մլրդ ռուբլի: Նշենք, որ մայիսի 1-ի դրությամբ այս ցուցանիշը կազմել էր 63,824 մլրդ ռուբլի: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում վնասով աշխատած բանկերի թիվը կազմել է 201, մինչդեռ ապրիլ ամսվա տվյալներով այս բանկերի թիվը կազմել էր 184: Ռուսական բանկերի համախառն շահույթը հաշվետու ամսվա ընթացքում աճել է 23,1%-ով և կազմել 118,265 մլրդ ռուբլի: