ՎԱՐԿԵՐԸ ՉՄԱՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՃԵԼ Է 10 ԱՆԳԱՄ
Իրավաբանական անձանց և մասնավոր ընկերությունների կողմից վարկային ընկերությունների հանդեպ իրենց պարտավորությունները չկատարելու հարցով հարուցված գործերի թիվը միայն Մոսկվայում այս տարվա փետրվար-հունիս ամիսների ընթացքում աճել է մոտ 10 անգամ: 2009թ. փետրվարի 1-ի դրությամբ դատական մարմիններում քննվել է վարկային ընկերություններին ֆինանսական միջոցների չվերադարձման 335 դեպք, մինչդեռ հունիսի 1-ի դրությամբ վարկերը չմարողների դեմ հարուցված գործերի թիվը կազմել է 3123: Չմարված վարկերի ընդհանուր արժեքը գերազանցում է 38,6 մլրդ ռուբլին: Նշենք, որ ֆիզիկական անձանց կողմից վարկերի չմարման դեպքերը հաշվետու ժամանակահատվածում աճել են 50%-ով և կազմել 35 հազար, իսկ չմարված վարկերի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 36,7 մլրդ ռուբլի: