ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ 100 ԽՈՇՈՐ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍԹՐԵՍ-ՏԵՍՏԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ռուսաստանի 100 խոշոր բանկերում անցկացված սթրես-տեստերի արդյունքների համաձայն ֆինանսական կառույցները կարող են հաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, եթե ժամկետանց պարտավորությունների ծավալը ընթացիկ տարում չգերազանցի նրանց վարկային պորտֆելի 17%-ը: Սթրես-տեստերի արդյունքների վերլուծությամբ պարզ է դարձել, որ 50 բանկերում առկա կապիտալի պահուստները հնարավորություն կտան անհրաժեշտության դեպքում ծածկել 16-17% սահմաներում ժամկետանց վարկային պարտավորություններով պայամնավորված կորուստները, իսկ մյուս 50 բանկերում` մինչև 12%: Ռուսաստանի Ֆինանսերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն բանկային համակարգում ժամկետանց պարտավորությունների ծավալն այժմ կազմում է 10%: Ռուսաստանի բանկային համակարգի սթրես-տեստերը մշակել և իրականացրել է Մոսկվայի Ֆինանսա-արդյունաբերական Ակադեմիայի Տնտեսական Հետազտությունների Կենտորոնը (ЦЭИ МФПА):