
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Ռուսաստանում վաճառվել է 118 հազար ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 52%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Ռուսաստանում վաճառել է 1.11 մլն ավտոմեքենա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է շուրջ 51%-ով:
Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի կանխատեսումների համաձայն ավտոմեքենաների վաճառքի ծավալների անկումը կշարունակվի նաև այս տարվա չորրորդ եռամսյակում: