ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒՅԹԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ 402 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Ռուսաստանի Բանկի հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա փետրվարի 1-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Կենտրոնական Բանկը համալրել է իր ոսկեարժույթային պաշարները մոտ 30 մլրդ դոլարով և այժմ Ռուսաստանի ոսկեարժույթային պաշարները կազմում են 402 մլրդ դոլար: Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում նկատվում է Կենտրոնական Բանկում առևտրային բանկերի արտարժույթային հաշիվների մնացորդների անկման միտում: