
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ
Ռուսական ֆոնդային բորսաներում ինդեքսներն աճում են արդեն երրորդ օրն անընդմեջ: Երեկ`մայիսի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքնեով RTSI ինդեքսն աճել է 5,69%-ով և կազմել է 1023,98 կետ, իսկ MICEX ինդեքսն աճել է 5,08%-ով և սահմանվել 1094,73 կետ: Ռուսական խոշոր նավթային ընկերությունների արժեթղթերի գները, համաշխարհային շուկայում նավթի գների բարձրացմամբ պայմանավորված, ապահովել են աճ, մասնավորապես «Լուկօյլ» («ЛУКОЙЛ») ընկերության արժեթղթերի գներն աճել են 4,30%-ով, իսկ «Ռոսնեֆտ» "Роснефть" ընկերության արժեթղթերի գներն աճել են 5,97%-ով: