
«ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԲԲԸ – ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 23%-ՈՎ
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմին Յակունինի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 22,7%-ով, ինչով էլ պայմանավորված ընկերությունը նախատեսում է ծախսերի կրճատում ևս 20%-ով, որը կարող է կազմել մոտ 173,1 մլրդ ռուբլի: «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահը նաև նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում բեռնափոխադրումների ծավալի աճ է գրանցվել միայն նավթամթերքի և ածուխի արտահանման ոլորտում: Հրապարակած տվյալների համաձայն ուղևորափոխադրումների ծավալն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 12%-ով: