
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿՐՃԱՏԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԵԼ 11,5%
Ռուսաստանի Կենտրոնական Բանկի հասարակության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Կենտրոնական Բանկի որոշման համաձայն վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրճատվել է 0,5 տոկոսային կետով և սահմանվել 11,5%: Այս նոր վերաֆինանսավորման տոկոսադրույքը կգործի ընթացիկ տարվա հունիսի 5-ից: Նշենք, որ այս տարվա ընթացքում Կենտրոնական Բանկն արդեն երրորդ անգամ է նվազեցնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ռուսաստանի Կենտրոնական Բանկից հայտնել են նաև, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի այս նվազեցումը հնարավոր է, որ վերջինը չլինի այս տարվա ընթացքում: