
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒՅԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 6,1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ռուսաստանի Բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009թ. մայիսի 15-ի դրությամբ Ռուսաստանի ոսկեարժույթային պահուստները կազմել են 391,3 մլրդ դոլար, մինչդեռ ընթացիկ տարվա մայիսի 8-ի դրությամբ ոսկեարժույթային պահուստները կազմել էին 385,2 մլրդ դոլար: Այսպիսով, մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Բանկի ոսկեարժույթային պահուստներն աճել են 6,1 մլրդ դոլարով (1,58%): Նշենք, որ 2009թ, հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի ոսկեարժույթային պահուստները պաշտոնական հրապարակմամբ կազմել են 427,080 մլրդ դոլար: