
ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 600 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
Ռուսաստանի Բանկի հասարակության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ռուսաստանի ոսկեարժութային պաշարները 2009թ. հունիսի 19-ի դրությամբ կազմել են 407.1 մլրդ դոլար: Նշենք, որ այս տարվա հունիսի 12-ի դրությամբ ոսկեարժութային պաշարները կազմել են 406.5 մլրդ դոլար: Այսպիսով, մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ոսկեարժութային պաշարներն աճել են 0.6 մլրդ դոլարով կամ 0.15%-ով: Նշենք նաև, որ Ռուսաստանի Ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է իր ոսկեարժութային պաշարներից 10 մլրդ դոլար տրամադրել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) պարտատոմսերի ձեռք բերմանը: