ՌԴ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
2010 թվականի հունվար-փետրվար ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատությամբ Ռուսաստան ավտոմեքենաների ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 2 անգամ: Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության փոխանցմամբ` հաշվետու ամիսների ընթացքում Ռուսաստան ներմուծվել է 47,9 հազար մարդատար ավտոմեքենա` 814,2 մլն դոլար, և 2,7 հազար բեռնատար ավտոմեքենա` 78,3 մլն դոլար ընդհանուր արժեքով:
2010 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում Ռուսաստանն արտահանել է 3,7 հազար ավտոմեքենա` 24,7 մլն դոլար ընդհանուր արժեքով:
Նշենք նաև, որ 2009 թվականի արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ Ռուսաստանում ավտոմեքենաների արտադրության ծավալները կրճատվել էին 59,4%-ով: