![ԻՍՊԱՆԱԿԱՆ SANTANDER ԲԱՆԿԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ](https://b24.am/pub/uploads/2010/12/SCC.168_12_30_08_FHCPPG7_117490098.jpg)
ԻՍՊԱՆԱԿԱՆ SANTANDER ԲԱՆԿԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ
Եվրոպական խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը` իսպանական Banco Santander S.A. բանկը, դուրս է գալիս ռուսական շուկայից` վաճառելով իր ռուսաստանյան դուստր ընկերությունը: Արդյունքում, ռուսական «Восточного Экспресс Банк»-ը դարձել է Santander Consumer Bank-ի 100% բաժնետեր:
Ինչպես նշվում է «Восточного Экспресс Банк»-ի տարածած հաղորդագրության մեջ` գործարքը կնքվել է բանկի վերակազմավորման ծրագրի շրջանակներում և թույլ կտա բանկին ամրապնդել իր դիրքերը ավտովարկավորման ռուսական շուկայում: Գործարքի արժեքը չի հրապարակվում: