
ՌՈՒՍԱԿԱՆ ԽՆԱՅԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 85%-ՈՎ
Ռուսական Խնայբանկը հրապարակել է 2009 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթը կրճատվել է 85%-ով և կազմել 5.43 մլրդ ռուբլի: Նշենք, որ 2008 թվականի երկրորդ եռամսյակում Խնայբանկի զուտ շահույթը կազմել էր 35.9 մլրդ ռուբլի: Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել էր 583 մլն ռուբլի: