
«ՍԻՏՐՈՆԻԿՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵԼ Է 68 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
«Սիտրոնիկս» բարձր տեխնոլոգիական ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության կրած զուտ վնասն աճել է շուրջ հինգ անգամ և կազմել 68.488 մլն դոլար: Հաշվետու ամիսների ընթացքում ընկերության հասույթը կրճատվել է ավելի քան 30%-ով և կազմել 404.043 մլն դոլար: Հրապարակած տվյալների համաձայն միայն ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում ընկերության հասույթը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 5.9 անգամ և կազմել 65.6 մլն դոլար:
Նշենք, որ «Սիտրոնիկս» ընկերությունը հանդիսանում է ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգի անդամ: