
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԻ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԵՎ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԵՏ
Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն հայտնել է, որ «Հարավային հոսք» (South Stream) գազամուղի կառուցման ծրագրի շրջանակներում բանակցություններն արդեն ավարտված են ավստրիական և սլովենական կառավարությունների հետ, և համապատասխան միջպետական համաձայնագրերը վերջնական պատրաստման փուլում են:
Նշենք, որ ընթացիկ տարվա մայիսի 15-ին Սոչիում ռուսական «Գազպրոմ» ("Газпром") ընկերությունը «Հարավային հոսք» գազամուղի կառուցման ծրագրի իրականացման շրջանակներում համապատասխան պայամանգրեր է կնքել բուլղարական, հունական և սերբիական ընկերությունների հետ, ինչպես նաև համաձայնագիր է կնքվել իտալական Eni ընկերության հետ: Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» ծրագիրը նախատեսում է Սև ծովի հատակով նոր գազամուղի կառուցում, որը հնարավորություն կտա Ռուսաստանին գազ մատակարարել Եվրոպական երկրներին: