SUPERJET 100 ԻՆՔՆԱԹԻՌԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԱԾ Է
SN 95003 համարի Sukhoi Superjet 100 ինքնաթիռը հաջող ավարտել է իր թռիչքային փորձակումը Հայաստանի լեռնային պայմաններում: Այս մասին ասված է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ("Гражданские самолеты Сухого" – ГСС) ընկերության տարածած հաղորդագրության մեջ: «Sukhoi Superjet 100» ինքնաթիռի թռիչքավայրԷջքային բնութագրերի ստուգման եւ բարձրլեռնային պայմաններում դեպի վեր բարձրանալու բնութագրերի գնահատման փորձարկումն իրականացվել է Գյումրիի օդանավակայանում: Փորձարկումների ծրագիրն իր մեջ ներառել է անվտանգ թռիչքներ եւ վայրԷջքներ կատարելու ինքնաթիռի կարողության, բարդ պայմաններում երկրորդ շրջապտույտը կատարելու հնարավորության ցուցադրումը և մի շարք այլ փորձարկումներ:
Ռուսական Superjet 100 մարդատար ինքնաթիռը «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ի եւ «Բոյինգ»-ի համատեղ մշակումն Է: Այն նախատեսված Է 98 ուղեւորների փոխադրման համար եւ կարող Է հաղթահարել մինչեւ 4400 կիլոմետր տարածություն:
Superjet 100-ի առաջին գնորդ հայկական «Արմավիա» ավիաընկերությանը սերիական առաջին ինքնաթիռների մատակարարումը կսկսվի 2009 թվականի վերջին: