SUPERJET 100 ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
Sukhoi Superjet 100 ինքնաթիռների մատակարարումը հետաձգվում է անորոշ ժամանակով: Այս մասին հայտարարել է «Сухой» ավիացիոն հոլդինգի նախագահ Միխայիլ Պողոսյանն, ով նշել է, որ առաջին պատվիրատուներին Sukhoi Superjet 100 ինքնաթիռների մատկարարման գործընթացը հետաձգվում է, և ամենայն հավանականությամբ այն տեղի կունենա ոչ թե 2009 թվականին, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ միայն 2010 թվականին:
Նշենք, որ Superjet 100-ի առաջին գնորդների շարքում են ռուսական «Աերոֆլոտ» և հայկական «Արմավիա» ավիաընկերությունները:
Ռուսական Superjet 100 մարդատար ինքնաթիռը «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ի և «Բոյինգ»-ի համատեղ մշակումն Է: Այն նախատեսված Է 70-90 ուղևորների փոխադրման համար և կարող Է հաղթահարել մինչեւ 4400 կիլոմետր տարածություն: