
ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ – ՃԳՆԱԺԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔՆ ԱՐԴԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ Է
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն Ռուսաստանում է, սակայն մեծամասնության համար այն զգալի չէ: Նման կարծիք է հայտնել «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի անդամ Պավել Տեպլուխինը, ով վստահ է, որ ճգնաժամի երկրորդ ալիքը պայմանավորված է դեռևս մեկ տարի առաջ «վատ» պայմաններում տրամադրված վարկերի դիմաց տոկոսադրույքների վճարման համար սահմանված ժամկերտների ավարտի մոտեցմամբ, ինչը ենթադրում է բանկային համակարգում ժամկետանց պարտավորությունների ընդհանուր ծավալի աճ:
Նշենք, որ Ռուսաստանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի արդյունքներով ժամկետանց պարտավորությունների տեսակարար կշիռը ռուսական բանկերի վարկային պորտֆելում կարող է կազմել 9-10%: