ԿԱՊԻՏԱԼԻ ԾԱՎԱԼՈՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՇՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ «ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ը 5-ՐԴՆ Է
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը 2009 թվականի արդյունքներով զիջել է կապիտալի կառավարման տեսանկյունից Ռուսաստանի խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակի իր դիրքերը:
Ինչպես նշվում է Ազգային վարկանիշային գործակալության հետազոտական տվյալներում` 2009 թվականի վերջի դրությամբ «Տրոյկա Դիալոգ» ընկերության կառավարելի ակտիվները կրճատվել են մինչև 79,2 մլրդ ռուբլի, և ընկերությունը հայտնվել է կապիտալի ծավալով ռուսական խոշոր ընկերությունների վարկանիշային ցուցակի 5-րդ հորիզոնականում` մինչ այս զբաղեցրած 2-րդ հորզոնականի փոխարեն:
Նշենք, որ կառավարելի կապիտալի ծավալով ռուսական խոշոր ընկերությունների վարկանիշային աղուսյակը գլխավորում է «Լիդեր» ընկերությունը: Վերջինիս հաջորդում են համապատասխանաբար «Ուռալսիբա», «Գազպրոմբանկ» և «Օտկրիտիե» ընկերությունները: