«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ը ԿԱՐՈՂ Է ՎԱՃԱՌԵԼ «ԱՎՏՈՎԱԶ»-Ի ԵՎ «ԿԱՄԱԶ»-Ի ԻՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ
«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը, որը հանդիսանում է ռուսական ավտորատադրող «ԱՎՏՈՎԱԶ» ընկերության բաժնետոմսերի մեկ քառորդի և Ռուսաստանում բեռնատար մեքենաների արտադրությամբ առաջատար «ԿԱՄԱԶ» ընկերության բաժնետոմսերի 44%-ի սեփականատեր, առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում կարող է վաճառել այս երկու ընկերությունների իր մասնաբաժինները:
Նման հայտարարություն է արել «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը` նշելով, որ ընկերության այս որոշումն առավելապես պայմանավորված կլինի ռուսական ավտոշուկայի զարգացման միտումներով: