
«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ն ԱՅՍՈՒՀԵՏ ԿՈՒՆԵՆԱ ՆԱԵՎ ԱՖՐԻԿՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ
Ռուսական «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությունը, որի տնօրենների խորհրդի նախագահը հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանն է, և հարավաֆրիկյան Standard Bank ընկերությունը ստորագրել են համատեղ ալյանսի ստեղծման վերաբերյալ համապատասխան ռազմավարական համաձայնագիր, որը ենթադրում է ներդրումային ընկերության արժեթղթերի շուրջ 33%-ի փոխանցում հարավաֆրիկյան ընկերությանը և Standard Bank առևտրային բանկի գործունեության վերահսկողության իրավունքի փոխանցում «Տրոյկա դիալոգ» ընկերությանը:
Նշենք, որ այս ընկերությունների միջև գործարքի վերջնական կնքման հայտարարությունից հետո միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը «Տրոյկա դիալոգ» ընկերության վարկանիշը բարձրացրել է մինչև B+ մակարդակ, սակայն, միևնույն ժամանակ, իջեցրել է Standard Bank-ի վարկանիշը: