ԹՈՒՐՔ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ԶԱՐՄԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՐՏԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Թուրք-հայկական գործարար հարաբերությունների զարգացման խորհրդի (TABDC) համանախագահ Կաան Սոյակը Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալները բնութագրող ցուցանիշները, որոնք հրապարակել է Հայաստանի Առևտրային պալատը, անվանել է «զարմանալի»:Կաան Սոյակի խոսքերով` Հայաստանի առևտրային պալատի տվյալների համաձայն այս երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը 2009 թվականի արդյունքներով կազմել է 300 մլն դոլար, մինչդեռ TABDC-ի գնահատմամբ Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը չի գերազանցել 150 մլն դոլարը:
Նշենք, որ Համաշխարհային բանկի գնահատմամբ` Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալը 2009 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 200 մլն դոլար: