
ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲՈԼՈՐ ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՆԵԼ ԻՐԵՆՑ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻՑ
Թուրք պետնախարար, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցերով գլխավոր բանագնաց Էգեմեն Բագիսը կոչ է արել բոլոր մուսուլմաններին հանել իրենց խնայողությունները շվեյցարական բանկերից: Թուրք նախարարը նշել է, որ Շվեյցարիայի բանկային համակարգից մուսուլմանական երկրների խոշոր ներդրողների հեռանալու միակ պատճառը օրերս շվեյցարացիների կողմից քվեարկությամբ սահմանված արգելքն է այդ երկրում մինարե կառուցելու վերաբերյալ, և ավելացրել, որ թուրքական բանկերը բաց են շվեյցարական բանկերից հեռացող բոլոր մուսուլմանների համար: