ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 519 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
Թուրքիայի ոսկեարժութային պահուստները մեկ շաբաթվա ընթացքում աճել են 519 մլն դոլարով և 2010 թվականի հունվարի 29-ի դրությամբ կազմել 70,778 մլրդ դոլար: Նման տվյալների է հրապարակել Թուրքիայի Կենտրոնական բանկը:
Նշենք, որ Թուրքիայի ոսկեարժութային պահուստներն իրենց առավելագույն մակարդակին հասել են 2008 թվականի մայիսի 23-ին` սահմանելով նոր ռեկորդ 78,31 մլրդ դոլար մակարդակում:
2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Թուրքիայի ոսկեարժութային պահուստները կազմել են 70,69 մլրդ դոլար: