
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
Թուրքիայի արդյունաբերության նախարար Նիհատ Էրգունը առաջարկել է, Չինաստանի Սինցզյան Ույգուրի ինքնավար շրջանում զանգվածային անկարգություններով պայմանավորված, սահմանափակել Չինաստանից բոլոր ապրանքատեսակների ներմուծումը: Թուրքիայի արդյունաբերության նախարարության մամլո ծառայությունից հայտնել են, որ նախարարի այս հայտարարությունն իր սեփական կարծիքն է և չի արտահայտում կառավարության դիրքորոշումը: Նշենք, որ զանգվածային անկարգությունների արդյունքում Չինաստանում արդեն զոհվել է 156 մարդ: