
ԻՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒԹԵՐՈՐԴՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ
Թուրքիայի գուղատնտեսության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն Թուրքիան գյուղատնտեսության ոլորտում գրանցած արդյունքներով ութերորդն է աշխարհում: Հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 58 մլրդ դոլար:
Նախարարության ներկայացուցիչների հայտարարության համաձայն Թուրքիայում արդեն երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ընդհանուր ծավալի աճ, որին չի խոչընդոտել անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: