
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՈՎ
2009 թվականը Թուրքիայի բանկային համակարգն ամփոփել է 20,07 մլրդ թուրքական լիրա տարեկան զուտ շահույթով: Այս մասին հայտարարել են Բանկային կարգավորման և վերահսկողության գործակալության (BDDK) վերլուծաբանները` ներկայացնելով նախորդ տարվա վերջի դրությամբ Թուրքիայի բանկային համակարգի հիմնական ցուցանիշները:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Թուրքիայի բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 834 մլրդ թուրքական լիրա` այս մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 14%-ով, իսկ վարկավորման ոլորտում հաշվետու տարվա ընթացքում գրանցվել է շուրջ 6,9% աճ:
2009 թվականի ընթացքում բանկերի կողմից տնտեսության տարբեր ոլորտներին տրամադրված վարկերի համախառն ծավալը կազմել է 393 մլրդ թուրքական լիրա: