
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԱՄԵՆԱՄԵԾ ԱՆԿՈՒՄԸ G20 ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ
Թուրքիայի տնտեսությունը գրանցել է ամենամեծ անկումը G20 մյուս երկրների համեմատությամբ: Նման հայտարարություն է արել Թուրքիայի խոշորոգույն ընդդիմադիր կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը, ով, քննադատելով Թուրքիայի կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը, նշել է, որ ի տարբերություն Բրազիլիայի, Արգենտինայի, Հնդկաստանի և Չինաստանի, որոնք կարողացան անգամ ճգնաժամի պայմաններում ապահովել դրական տնտեսական արդյունքներ, Թուրքիան այս մեկ տարվա ընթացքում զիջել է իր դիրքերը և G20 վարկանիշայի ցուցակի իր 3-րդ տեղից, որը ձեռք էր բերել 2002 թվականի արդյունքներով, հայտնվել է 17-րդ տեղում: