Տարածաշրջան

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 15,1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
16/07/2009 14:52
Կիսվել

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 15,1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Թուրքիայի Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին կիսամյակում Թուրքիայի բյուջեի պակասուրդը կազմել է 23.2 մլրդ թուրքական լիրա կամ 15.1 մլրդ դոլար (1 դոլարը համարժեք է 1,52 թուրքական լիրայի), մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեի ավելցուկը կազմել էր 1.9 մլրդ թուրքական լիրա (1.25 մլրդ դոլար): Նշենք, որ կառավարության նախնական գնահատմամբ բյուջեի պակասուրդն այս տարվա ընթացքում կարող է կազմել շուրջ 40 մլրդ թուրքական լիրա, որը որոշ վերլուծաբանների կարծիքով չափազանց լավատեսական կանխատեսում է:

Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պետական եկամուտները կազմել են 101.63 մլրդ լիրա (66.8 մլրդ դոլար), մինչդեռ պետական ծախսերի ընդհանուր ծավալը գերազանցել է 124.83 մլրդ լիրան (82.1 մլրդ դոլար): Հաշվետու ժամանակահատվածում սոցիալական ապահովության ծրագրերի իրականացմանը կառավարությունը տրամադրել է 3.47 մլրդ լիրա, իսկ առողջապահության ոլորտ ուղղված միջոցները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 46.2%-ով և կազմել 3.51 մլրդ լիրա: Գյուղատնտեսության ոլորտին տրամադրված պետական սուբսիդիաների ընդհանուր ծավալն այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում կազմել է 3.7 մլրդ լիրա, իսկ կապիտալ ծախսերը նույն ժամանակահատվածում կազմել են շուրջ 5 մլրդ լիրա:

2009թ. առաջին կիսամյակում պետական բյուջե մուտքագրված եկամուտների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 0.9%-ով և կազմել 101.6 մլրդ թուրքական լիրա (66.8 մլրդ դոլար), ընդ որում հարկային եկամուտները կրճատվել են 4.4%-ով և կազմել 79.1 մլրդ թուրքական լիրա (52 մլրդ դոլար):

 

 

AMP
14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32