FORBES – ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ
Թուրքիայի ազգային արժույթը առաջիկայում կարող է արժեզրկվել: Նման կանխատեսում են ներկայացրել ամերիկյան հայտնի Forbes ամսագրի վերլուծաբանները` նշելով, որ Թուրքիային սպասվում է ազգային արժույթի արժեզրկում` որպես Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) հետ բանակցությունների դադարեցման հետևանք: Վերլուծաբանների գնահատմամբ` ԱՄՀ վարկային միջոցներից հրաժարվելու որոշմումը կարող է հանգեցնել երկրում գնաճային սպասումների:
Նշենք, որ Թուրքիան դադարեցրել էր բանակցություններն ԱՄՀ-ի հետ` չկարողանալով համաձայնություն ձեռք բերել վարկային պայմանագրի պայմանների վերաբերյալ: