ԹՈՒՐՔԻԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՏԵՆԴԵՐԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԿՐԻ 2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Թուրքիան հետաձգել է երկրում առաջին ատոմակայանի կառուցման նպատակով հայտարարված տենդերը, ինչի արդյունքում կարող է կրել շուրջ 2 մլրդ դոլարի վնաս:
Նշենք, որ Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցման նպատակով 2008 թվականի սեպտեմբերին հայտարարվել էր տենդեր: Այս տենդերին մասնակցության հայտ էին ներկայացրել 13 ընկերություններ, որոնցից միայն ռուս-թուրքական «Атомстройэкспорт» ընկերությունը կարողացավ անցնել մրցույթի բոլոր փուլերը:
Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների հայտարարության համաձայն` ատոմակայանի կառուցումը պետական քաղաքականության մաս է կազմում, և կառավարությունը ատոմակայանի կառուցման վերաբերյալ վերջնական որոշում կընդունի 2010 թվականին: