
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Թուրքիայի Հարկային վարչությունը մտադիր է հրապարակել խոշոր հարկային պարտավորություններ ունեցողների անունները: Հարկային վարչության որոշման համաձայն ժամանակին իր պարտավորությունները չկատարած հարկատուն կհամարվի խոշոր հարկային պարտապան, եթե հարկային պարտավորությունների ընդհանուր գումարն այս տարվա հուլիսի 15-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում կազմի ավելի քան 150.000 թուրքական լիրա (1 դոլարը համարժեք է 1.55 թուրքական լիրայի): Թուրքիայի հարկային վարչությունը կհրապարակի խոշոր հարկային պարտապանների անունները այս տարվա սեպտեմբերի 1-ին` իր պաշտոնական կայքում: