
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԶԳԱԼԻ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
Թուրքիայի Պետական Պլանավորման Կազմակերպությունը (DPT) հրապարակել է «Տնտեսական նպատակադրումներ և ներդրումներ» զեկույց, որտեղ նշվում է, որ 2009 թվականի ընթացքում մասնավոր հատվածում ներդրումների ընդհանուր ծավալի անկմամբ պայմանավորված Թուրքիայում ներդրումների համախառն ծավալը նախորդ տարվա համեմատությամբ կկրճատվի շուրջ 20,8%-ով և կկազմի 61,6 մլրդ թուրքական լիրա:
Զեկույցի հեղինակների կանխատեսումների համաձայն այս տարվա արդյունքներով մասնավոր հատվածում ներդրումների ծավալը կկրճատվի ավելի քան 36,5%-ով և կկազմի 107,8 մլրդ թուրքական լիրա, իսկ արդեն 2010 թվականին Թուրքիայում կգրանցվի սպառողական ծախսերի ընդհանուր ծավալի շուրջ 8,3% և մասնավոր ներդրումների 20,4% աճ: