27/07/2010 14:34
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՎԵՐԱՑՐԵԼ Է ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը վերացվել է, և այսուհետ Ռուսաստանի քաղաքացիները, առանց վիզային գործընթացների, կարող են գտնվել Թուրքիայի տարածքում: Այսօր` հուլիսի 27-ին, Թուրքիայի կառավարությունը հանդես է եկել համապատասխան պաշտոնական հայտարարությամբ, համաձայն որի` Ռուսաստանի քաղաքացիները Թուրքիայի տարածքում 30 օր լինելու համար չեն վճարի նախկինում վիզայի համար գանձվող 20 դոլարը:
Հիշեցնենք, որ այս երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել էր այս տարվա մայիսի 12-ին` Անկարա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի շրջանակներում:
Նշենք նաև, որ վերջին 7 տարիների ընթացքում Թուրքիան վերացրել է վիզային ռեժիմը շուրջ 25 երկրների հետ:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:30 24/10/26
18:37 23/10/26
16:18 23/10/26
