ԹՈՒՐՔԻԱՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ
Թուրքիան ակնկալում է արտահանման ծավալների զգալի աճ արդեն հաջորդ տարի: Ինչպես նշվում է Արտահանողների Թուրքական Խորհրդի (TIM) հրապարակած տվյալներում` 2010 թվականը Թուրքիայի համար վերականգնման տարի է, հետևապես ակնկալվում է արտահանման ծավալների աճ` և, առավելապես, հարևան երկրների հետ: Կանխատեսումների համաձայն Թուրքիայի արտահանման համախառն ծավալը 2010 թվականին կկազմի շուրջ 111 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Թուրքիայի արտահանման կառուցվածքում առավել մեծ է հագուստի և տեքստիլ արտադրանքի տեսակարար կշիռը, ինչպես նաև արտահանվող երկաթի հանքաքարի, պողպատի, թանկարժեք քարերի և ծխախոտի տեսակարար կշիռները:
Արտահանման ոլորտում Թուրքիայի հիմնական գործընկերներն են Գերմանիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան:
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն 2009 թվականի առաջին տաս ամիսների արդյունքներով Թուրքիայի արտահանման ծավալը կազմել է 83.1 մլրդ դոլար: