ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՃԵԼ Է 4.3%-ՈՎ
2008թ. ընթացքում ավտոարտադրության ծավալը Թուրքիայում աճել է 4.3%-ով, մինչդեռ ամբողջ աշխարհում հաշվետու տարվա ընթացքում այս ցուցանիշը կրճատվել է ավելի քան 3.7%-ով: 2008թ. տվյալներով համաշխարհային ավտոարտադրության ընդհանուր ծավալում Թուրքիայի տեսակարար կշիռը կազմել է 1.6%: Նշենք, որ հաշվետու տարվա ընթացքում Թուրքիայում արտադրվել է 1.15 մլն տրանսպորտային փոխադրամիջոց, ընդ որում 621.6 հազար մարդատար ավտոմեքենա, 36.8 հազար բեռնատար ավտոմեքենա և 18.1 հազար ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ: