ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 40.81 ՄԼՐԴ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԻՐԱ
Թուրքիայի ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ ցուցանիշներ ինչպես այս տարվա սեպտեմբեր ամսվա, այնպես էլ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով Թուրքիայի բյուջեի պակասուրդը կազմել է 40.81 մլրդ թուրքական լիրա, ընդ որում միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ պետական ծախսերի ընդհանուր ծավալն աճել է 9.5%-ով և կազմել 25.43 մլրդ թուրքական լիրա, իսկ եկամուտներն աճել են 15.7%-ով և կազմել շուրջ 16 մլրդ թուրքական լիրա:
Նախարարության հրապարակած տվյալներում նշվում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 197.17 մլրդ թուրքական լիրա, իսկ բյուջետային եկամուտները` 156.4 մլրդ թուրքական լիրա: