ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿՐՃԱՏԵՑ ՄԻՆՉԵՎ 6.5%
Թուրքիայի կենտրոնական բանկը, վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, որոշում է ընդունել վերաֆինանսավորման տոկոսադրույքի կրճատման մասին: Ներկայումս այն սահմանվում է 6.5% մակարդակում` կրճատվելով 0,25 տոկոսային կետով:
Ինչպես նշվում է Թուրքիայի կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ` բանկն այս կերպ փորձում է իր դրամավարկային քաղաքականության գործիքների շնորհիվ աջակցություն ցույց տալ առևտրային բանկերին: