ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԻՐԱՆԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ
Թուրքիան մտադիր է Իրանի և Չինաստանի հետ առևտուր իրականացնել միայն ազգային արժույթով, ինչը հնարավորություն կտա երկրի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 20%-ն ազատել դոլարի և եվրոյի փոխարժեքների տատանումներից ունեցած կախվածությունից:
Նշենք, որ Թուրքիան նման համաձայնություն հաստատել էր Ռուսաստանի հետ դեռևս ընթացիկ տարվա փետրվարին, և այժմ այս երկու երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունն իրականացվում է ազգային արժույթներով:
Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության ծավալը Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ տարեկան կազմում է ավելի քան 65 մլրդ դոլար: