ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՐԿԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն Թուրքիայի կառավարությունը որոշել է շարունակել հարկերի կրճատման քաղաքականությունը և նախատեսվում է կրճատել ավտոմեքենաների ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), մասնավորապես մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը մարդատար մեքենաների համար սահմանել է 20% ԱԱՀ: Նշենք, որ Թուրքիան 2009թ. մայիս ամսվա ընթացքում ավտոմեքենաների դիմաց վճարվող ԱԱՀ-ը կրճատել էր 37%-ից մինչև 18%: Նախարարությունից հայտնում են նաև, որ համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի դիմաց կառավարությունը հունիսի 16-ից մինչև սեպտեմբերի 30 ընկած ժամանակահատվածում սահմանել է 8% ԱԱՀ: