ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՊՐԻԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 18,5%-ՈՎ
Թուրքիայի վիճակագրական ծառայության (TUİK) հրապարակած տվյալների համաձայն 2009թ. ապրիլ ամսվա ընթացքում Թուրքիայում արդյունաբերական արտադրության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 18.5%-ով: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում հանքարդյունաբերությունը կրճատվել է 5.4%-ով, իսկ վերամշակող արդյունաբերությունը կրճատվել է 20.6%-ով: