ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 5.2%
Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա մայիս ամսում գնաճի մակարդակը Թուրքիայում կազմել է 5.2%, որը վերջին 30 տարիների ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշն է: Նշենք, որ նախորդ ամսվա տվյալներով գնաճը Թուրքիայում կազմել էր 6.1%: Վերջին ամիսների ընթացքում Թուրքիայում գրանցվել է գնաճի մակարդակի շարունակական անկում, ինչով էլ պայմանավորված կենտրոնական բանկը իջեցրել է բանկային տոկոսադրույքները, մասնավորապես հաշվարկային տոկոսաադրույքը 9.25%-ից կրճատվել է և սահմանվել 7.5%: Որոշ վերլուծաբանների կանխատեսմամբ 2009թ. երրորդ եռամսյակում Թուրքիայում կգրանցվի գների մակարդակի աճ, քանի որ սպասվում է էներգակիրների գների աճ համաշխարհային շուկայում: