ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԲՐԱԶԻԼԻԱՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԱՎԹ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵԼ ՍԵՎ ԾՈՎԻ ՀԱՏԱԿԻՑ
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը (Abdullah Gul) հայտնել է, որ բրազիլական պետական նավթային Petrobras ընկերությունը և թուրքական Turkiye Petrolleri Anonim Ortakligi (TPAO) պետական ընկերությունը համաձայնագիր են կնքել Սև ծովի հատակից նավթ արդյուանհանելու համատեղ ծրագրի իրականացման վերաբերյալ: Այս համաձայնագիրը նախատեսում է ծրագրի շրջանակներում 800 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ներդրումների իրականացում: Նշենք, որ TPAO ընկերության տվյալներով Սև ծովում նավթի պաշարները կազմում են շուրջ 10 մլրդ բարել: