
ԹՈՒՐՔԻԱ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԻ ՆՈՒՅՆ ՕՐԸ ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԳԱԶԱՅԻՆ ՊԱՅԱՄՆԱԳԻՐ
Ադրբեջանի պետական նավթային SOCAR և ռուսական «Գազպրոմ» ընկերությունները երեկ` հոկտեմբերի 14-ին, Բաքվում ստորագրել են Ռուսաստան ադրբեջանական գազի մատակարարման միջնաժամկետ պայմանագիր, որը նախատեսում է տարեկան շուրջ 0,5 մլրդ խորանարդ մետր բնական գազի մատակարարում արդեն 2010 թվականից:
Վերլուծաբանների գնահատմամբ այս պայամանգրի ստորագրումը չի կարող որևէ ազդեցություն ունենալ «Նաբուկո» ծրագրի իրականցման վրա:
Հետաքրքրական է, որ ռուս-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Թուրքիա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի նույն օրը` թուրք-ադրբեջանական սրված հարաբերությունների պայմաններում: