ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ Է 100 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ
Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն առաջիկա տարիներին կարող է հատել 100 մլրդ դոլար սահմանագիծը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի շրջանակներում:
Թուրքիայի նախագահը բարձր է գնահատել այս երկու երկրների տնտեսական համագործակցութան զարգացման միտումները և կարևորել այն փաստը, որ Թուրքիա տարեկան այցելում է շուրջ 3 մլն ռուս զբոսաշրջիկ: